«Առաջին լրատվական»-ի Լոս Անջելեսի թղթակցին հայտնի է դարձել, որ ընթացիկ ամսվա վերջին Լոս Անջելեսում մարտի 26-ին կավարտվեն «Մեղավորները» կինոնկարի նկարահանումները: Ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 13-ին՝ Գլենդելի թատրոնում:
Երևանում և աշխարհի այլ հայաշատ քաղաքներում այն կցուցադրվի մայիսի 20-ից:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Արա Ղազարյանը հայտնեց, որ կինոնկարում նկարահանված դերասանները հրաշալի խաղ են ապահովել, և ֆիլմն անկասկած իր ժողովրդականությամբ չի զիջելու համանուն սերիալին:
Ֆիլմում նկարահանվել են ճանաչված դերասաններ Ալլա Թումանյանը, Շաքե Թուխմանյանը, Լուսինե Սարգսյանը, ինչպես նաև Խաչատուր Հունանյանը, Դավիթ Ավետիսյանը, Շահեն Բադալյանը և Արևիկ Անաբյանը:
Ֆիլմի ռեժիսորն է Գևորգ Ճուղուրյանը:













































