ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան ժամանել է Աֆղանստան: Նրա այցի մասին նախապես չէր հայտարարվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պանետայի ուղևորությունը պլանավորված էր դեռ մինչև անցած կիրակի օրը, երբ ամերիկացի զինծառայողը սպանեց 16 խաղաղ աֆղանցիների:
Հայտնի է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը կհանդիպի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:










































