Ինչպես հաղորդում է NewsGeorgia կայքը` հղում անելով վրացական «Քվելա Սիախլե» թերթին, վրաց բանաստեղծ Դավիդ Մագրաձեն առաջադրվել է գրականության Նոբելյան մրցանակի: Մագրաձեն շատ հայտնի է Վրաստանում: Նա նաև Վրաստանի հիմնի խոսքերի հեղինակն է: Ինչպես թերթին ասել է Մագրաձեն, «ես շատ հուզված եմ, և դա մեծ պատիվ է»:
Բանաստեղծը հայտարարել է, որ իրեն այդ մրցանակին են ներկայացրել շվեյցարական ինստիտուտներն ու Եվրոպայի գրականության փորձագետների միջազգային խորհուրդը` գրականության զարգացման գործում ունեցած ներդրման համար: Նոբելյան մրցանակի է ներկայացվել նաև մեկ այլ վրաց բանաստեղծ՝ Բեսիկ Խարանաուլին: