«Առավոտ»-ի ունեցած տեղեկություններով` չի բացառվում, որ պլաստիկ վիրաբույժ, Երևանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ընդառաջելով նոյեմբերյանցիների խնդրանքին, առաջադրվի իր հայրենի Տավուշի մարզում` մեծամասնական ընտրակարգով:
«Նրա մրցակիցը թիվ 40 ընտրատարածքում լինելու է վերստին առաջադրվելու մտադրություն ունեցող ներկա պատգամավորը` «Գրանդ» խմբի ղեկավարի որդին` Միքայել Վարդանյանը:
Հիշեցնենք է, որ Արտավազդ Սահակյանը եղել է Աժ պատգամավոր 1995-1999 թվականներին»,- հավելում է թերթը:







































