Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս եղել է Գերմանիայում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` չնայած Քոչարյանն ամուր առողջություն ունի և մշտապես դահուկ է քշում իր սիրելի Ծաղկաձորում, այնուամենայնիվ որոշակի առողջական խնդիրներ են ծագել նրա մոտ:
«Ըստ լուրերի` Ռոբերտ Քոչարյանը Գերմանիայի Դաշնությունում հետազոտվել է: Պաշտոնապես, սակայն, այս տեղեկությունները մեզ չհաջողվեց ճշտել: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել որևէ հարցի: «Թույլ տվեք չպատասխանել հարցերին»,- հակիրճ ասել է Սողոմոնյանը և անջատել հեռախոսը:








































