ԱՄՆ-ում անցկացված հերթական հարցումը վկայում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նորից սկսել է վայելել ամերիկացիների մեծամասնության աջակցությունը: Reuters գործակալության կողմից պատվիրված հարցումը վկայում է, որ անցած տարվա հուլիսից հետո առաջին անգամ է, որ ԱՄՆ նախագահին իր աջակցությունն է հայտնում ամերիկացիների 50%-ը, չի աջակցում 48%-ը:
Այս փոփոխությունները փորձագետները պայմանավորում են աշխատատեղերի շուկայում տեղի ունեցած դրական տեղաշարժերով: Ամերիկացիների 37%-ի կարծիքով` իրենց երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ, հակառակ կարծիքի է 32%-ը:
Նշվում է, որ հարցումն անցկացվել է մարտի 8-11-ն ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1,084 մարդ, որոնցից 554-ը դեմոկրատներ են, 421-ը` հանրապետական, 109-ը` անկուսակցական:











































