Գերմանիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարներ Վոլֆգանգ Շոյբլեն և Ֆրանսուա Բարուենը երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ եվրագոտին կարողացել է հաղթահարել տնտեսական ճգնաժամի «ամենադժվարին» փուլը: Նախարարները միաժամանակ հավելել են, որ բարեփոխումները պետք է շարունակվեն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք կարող ենք ասել, որ ամենածանրը մնացել է ետևում, սակայն մենք չպետք է թուլացնենք մեր ջանքերը»,- ասել է Շոյբլեն: Նա միաժամանակ նշել է, որ իրեն չի մտահոգում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից իրականացվող կոշտ վերահսկողության քաղաքականությունը:
Նույն կարծիքն է հայտնել նրա ֆրանսիացի գործընկերը, ով ասել է. «Եթե մենք չշեղվենք մեր ճանապարհից, ապա (կարող ենք փաստել) ամենավատ բաները մնացել են անցյալում»:









































