Audi կորպորացիան բանակցություններ է վարում իտալական արտադրողի հետ, որը արտադրում է Ducati լյուքս դասի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով իր աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ` գործարքի արժեքը 850 մլն եվրո է, որից 800 մլն եվրոն պետք է ուղղվի պարտքերի մարմանը:
Volkswagen ավտոկոնցեռնի ղեկավարը, որին է պատկանում Audi-ին, առաջին անգամ Ducati-ով հետաքրքրվել է 2008 թ. ապրիլին:
Ducati-ն պատկանում է Investindustrial SpA ներդրումային ընկերությանը: Աղբյուրը նշում է, որ Investindustrial SpA-ն կարող է Ducati-ի IPO իրականացնել կամ վաճառել Audi-ն:
Ավելի վաղ Ducati-ի ձեռքբերման մասին հայտնել էր HeroMotoCorp մոտոցիկլետների հնդկական արտադրողը:








































