Բրիտանական Economist Intelligence Unit վերլուծական կենտրոնի կազմած վարկանիշային աղյուսակի տվյալների համաձայն՝ աշխարհի ամենամրցունակ քաղաքը Նյու Յորքն է: Աղյուսակի երկրորդ հորիզոնականում է գտնվում Լոնդոնը, իսկ երրորդում՝ Սինգապուրը: Չորրորդ հորիզոնականը կիսում են Փարիզը և Հոնգկոնգը, իսկ վեցերորդ տեղում է Տոկիոն: Ապա գալիս են Ցյուրիխը, Վաշինգտոնը, Չիկագոն:
Աշխարհի մրցունակ քաղաքների տասնյակը փակում է Բոստոնը: Ոչ մի ռուսական քաղաք չի մտել այս ցուցակի առաջին երկու տասնյակի մեջ:
Վարկանիշային աղյուսակ կազմելիս Economist Intelligence Unit-ը հաշվի է առել մի շարք դրույթներ, ներառյալ` լավ վարձատրվող աշխատանք գտնելու հնարավորությունը, տնտեսական հզորությունը, ներդրվող ազատ կապիտալը: Հաշվի են առնվել նաև տրանսպորտային համակարգը, մշակույթի մակարդակը, էկոլոգիան և արդյունավետ իրավական համակարգը:









































