Արաբական պետությունների լիգայի ղեկավարն ասել է, որ Սիրիայի կառավարության կողմից իր քաղաքացիներին սպանելը մարդկության դեմ կատարած նրանց հանցանքներից մեկն է։
Ինչպես գրում է The Washington Post-ը, Նաբիլ Էլ–Արաբին այսօր ասել է, որ բարոյական չի լինի թույլ տալ, որ Հոմս և Իդլիբ քաղաքներում սպանությունների պատասխանատուները չպատժվեն:
Սիրիայի ընդդիմությունը պնդում է, որ սիրիական կառավարական զորքերը վերջին մի երկու օրերի ընթացքում Հոմսում և Իդլիբում սպանել են հարյուրավոր մարդկանց, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են եղել:









































