ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան այսօր ժամանել է Ղրղզստան` նպատակ ունենալով խորացնել վերջինիս հետ ԱՄՆ-ի կապերը, քանի որ ԱՄՆ-ին հարկավոր կլինի Ղրղզստանի օգնությունը, երբ զորքերը 2014 թվականին դուրս բերվեն Աֆղանստանից:
Bloomberg-ը հաղորդում է, որ Պանետան այցելել է «Մանաս» օդային բազա` պաշտոնյաների հետ հանդիպելու և ռազմաբազան 2014 թվականի հուլիսից հետո էլ օգտագործելու հարցերը քննարկելու համար:
Պանետան իրեն ուղեկցող լրագրողներին ասել է, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել Ղրղզստանին՝ համագործակցության համար և երաշխավորել, որ լավ հարաբերությունները երկու երկրների միջև կշարունակվեն նաև ապագայում:










































