Մարտի 13-ին Երևանում տեղի են ունեցել միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել են, որ հայկական կողմից բանակցությունները վարել է ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ երկրների վարչության պետ Արմեն Ղևոնդյանը և Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների Չորրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:
Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկումներ են ծավալվել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների շուրջ:









































