Երուսաղեմում Փրկչի գերեզմանի տաճար այցելությունն առաջին անգամ հնարավոր է դարձել վիրտուալ եղանակով: Այնտեղ գտնվելն ու անգլերենով, իտալերենով, իսպաներենով և ֆրանսերենով մեկնաբանություններ լսելն արդեն հնարավոր է դարձել` մուտք գործելով կայք:
Ինտերնետ ուխտագնացություն կազմակերպելու գաղափարը ծնվել է ֆրանցիսկյան միաբանների մոտ, որոնց Վատիկանը հանձնարարել էր հոգ տանել Երուսաղեմի տաճարների մասին: Նրանք մտադիր են նաև ինտերնետով առաջին անգամ հեռարձակել Սուրբ Զատկի պատարագը: Այս մասին նշում է իտալական SIR գործակալությունը:
Միաբանները նշում են, որ մոտ ապագայում այդպիսի հնարավորություններ կունենան նաև Կապերնաումեի, Գեթսեմանիի, Նազարեթի ու Բեթղեհեմի եկեղեցիները:









































