Sunday, 28 06 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:45
Politico. Իսրայելը կորցրել է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը
Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը

Վրաց լեյբորիստները ցանկանում են հանրաքվե անցկացնել Աֆղանստանում վրացի զինծառայողների գտնվելու նպատակահարմարության շուրջ

Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը սկսել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը Վրաստանի մասնակցության նպատակահարմարության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու իր արշավը:

Այդ նպատակով վրաց լեյբորիստները դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և սկսել են բնակչության շրջանում կազմակերպել ստորագրահավաք: Որպեսզի Վրաստանի խորհրդարանը դիտարկի այդ հարցը, անհրաժեշտ է 30,000 քաղաքացու ստորագրություն:

Իսկ տվյալ հարցը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է խորհրդարանի սահմանադրական մեծամասնությունը, որը ներկայիս դրությամբ ունի նախագահ Սաակաշվիլիի գլխավորած «Ազգային միասնական շարժումը»:

Ներկայիս դրությամբ Աֆղանստանում են գտնվում 925 վրացի զինծառայողներ: Սաակաշվիլին ցանկանում է այդ ցուցանիշն այս տարի ավելացնել ևս 750-ով, որով Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում Աֆղանստանում ամենամեծ զինվորական կոնտինգենտ ունեցող երկիրը: Ընդհանուր առմամբ, Աֆղանստանում զոհվել է 15 վրացի զինծառայող:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսի կեսերին էլ վրաց լեյբորիստները կոչով դիմել էին վրացի զինծառայողների հարազատներին ու մերձավորներին, որպեսզի նրանք արգելեն իրենց զավակներին Աֆղանստան ուղարկել.

«Վաղուց Վրաստանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար վերածվել է թնդանոթի մսի արտադրամասի։ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ իրենց զինծառայողներին չեն ուղարկում Աֆղանստան, մինչդեռ մեր երեխաների հետ նման կերպ վարվում է Սաակաշվիլին։ Դրանով նա ցանկանում է պահպանել իր իշխանությունը։

Մենք պահանջում ենք, որպեսզի ՆԱՏՕ-ն չօգտվի վրացի ժողովրդի անհաջողությունից և հրաժարվի իր օպերացիաներում վրացի զինծառայողներին ներգրավելուց»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում