Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Այս երկիրը երկիր է, պարզապես Սերժ Սարգսյանը նրա նախագահը չի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը:

– Արա, այս օրերին մի կողմից քաղաքական ակտիվ գործընթաց է, մյուս կողմից ակտիվացել են բնապահպանական շարժումները: Այս թեման քննարկում եք նաև ՀԱԿ փոքր խորհրդում: Ըստ Ձեզ` ի՞նչ է կատարվում, կտրվե՞լ են այդ երկուսն իրարից ու առանձի՞ն են գործում:

– Քննարկումը Փոքր խորհրդում տեղի էր ունեցել բնապահպան Արթուր Գրիգորյանի նախաձեռնությամբ և, իր ձևակերպմամբ, հիմնական նպատակ ուներ հարթել այն թյուրըմբռնումները, որոնք առաջացել էին վերջին ժամանակ, մասնավորապես Facebook-ում, Մաշտոցի պուրակի պաշտպանության խմբի և Հայ ազգային կոնգրեսի առանձին ներկայացուցիչների միջև (հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հատուկ հայտարարությունով իր համերաշխությունն է հայտնել Մաշտոցի պուրակի պաշտպանների և այլ հանրային շահերը պաշտպանող խմբերին): Արթուր Գրիգորյանը շեշտեց, որ Մաշտոցի, ինչպես նաև Թեղուտի շարժումները ոչ այնքան բնապաշտպանական, առավել ևս՝ բնապաշտական բնույթ ունեն, որքան կոչված են ձևակերպել, ներկայացնել ու պաշտպանել հանրային շահերը, ձևավորել հանրային տարածքներին տեր կանգնելու ու պաշտպանելու հանրային գիտակցությունը, ինչպես նաև՝ ձևավորել հանրային շահերը պաշտպանելու յուրահատուկ մեխանիզմներ, որոնցից մեկը հանրային դատարանն է: Հանդիպման ընթացքում ձևակերպվեց մի բանաձև՝ բոլոր այն հասարակական շարժումները, որոնք հիմնվում են «ես տեր եմ», կամ «մենք տեր ենք» այսինչ մի բանին, վերջին հաշվով՝ քաղաքացիական իրավունքին, լինի դա ընտրական, սահմանադրական իրավունք, մարտի 1-ի զոհերի իրավունքները, բանակում ծառայողների իրավունքները, քաղաքի, բնական և պատմական հուշարձանների պահպանությունը, մշակութային քաղաքականություն իրականացնելու իրավունքը, ցմահ բանտարկյալների իրավունքները, ուսանողների իրավունքները և ցանկացած այլ, ի վերջո հանդիսանում են միևնույն շարժման ճյուղավորումներ, որի նպատակն է լիազորել, իշխանավորել քաղաքացուն, քաղաքական և քաղաքացիական պայքարի բոլոր մեթոդներով: Արթուր Գրիգորյանը նշեց մասնավորապես, որ քաղաքացիական շարժումները պայքարի ընթացքում ձերբազատվում են նախնական այն միամիտ պատկերացումից, որ իրենց պայքարը քաղաքական չէ և գիտակցում են համընդհանուր գնահատականներին ու ձևակերպումներին հասնելու, տարբեր ձևաչափերով պայքարող բոլոր քաղաքացիների ջանքերը միավորելու անհրաժեշտությանը: Այդ ընթացքը, սակայն, ժամանակ է պահանջում, քաղաքացիական շարժումները շատ մարդկանց համար հասարակական պայքարի անդրանիկ փորձն են հանդիսանում, և հարկավոր չէ ակնկալել իրենցից միանգամից այնպիսի քաղաքական հասունություն, որը հատուկ է պայքարի առավել երկար փորձ ունեցողներին: Այդ հասունությունը, ըստ Արթուր Գրիգորյանի, անխուսափելիորեն ձեռք է բերվելու հենց պայքարի ընթացքում:

– Իսկ ի՞նչ վիճակում է գտնվում քաղաքական հարթությունը, այն արդյոք ունի՞ մղում՝ դառնալու քաղաքացիական:

– Ընդդիմադիր քաղաքական համակարգը նպատակ ունի իրականացնել այնպիսի փոփոխություններ երկրում, որոնք հնարավորություն կտան քաղաքացիական նախաձեռնություններին, նախաձեռնող քաղաքացուն իրականացնել իր իշխանական լիազորությունները՝ վերականգնված սահմանադրական մեխանիզմների միջոցով: Այժմ, դրանց բացակայության պարագայում, քաղաքական ուժերը երբեմն քաղաքացիական նախաձեռնությունների անմիջական սատարումն են կատարում, սակայն դա նրանց նորմալ գործելակերպը չպետք է լինի, սահմանադրական կարգի վրա հիմնված հասարակությունում քաղաքացիական խմբերը ինքնուրույն հնարավորություն են ունենալու բարձրացնել և լուծել իրենց մտահոգող հարցերը պետական մակարդակում, դա իրենց պետությունն է լինելու:

– Արա, ընդդիմադիր քաղաքական համակարգի նպատա՞կն է սա, թե՞ հենց Ձեր պատկերացումների ծիրում է այսպես, մանավանդ որ ընդդիմադիր քաղաքական համակարգի նպատակները մի քանի տարի՝ կապված նաև սահմանադրական կարգի վերականգնման հետ, չեն ստացվում:

– Եթե ընդդիմադիր քաղաքական համակարգի, իսկ եթե անունները պարզեցնենք՝ Կոնգրեսի, սահմանադրական կարգի վերականգնման հետ կապված ծրագրերը դեռ չեն իրականացել, ուրեմն՝ դրանք լոկ իմ պատկերացումները չեն, դրանք պատմական այս մեր ժամանակաշրջանի էությունն են, հիմնահարցը, քաղաքակրթության ու բարբարոսության ջրբաժանը: Կոնգրեսի կողմից դրանք արձանագրված են ՀԱԿ-ի ստեղծման հռչակագրում, Կոնգրեսի հայեցակարգերում, հրապարակային՝ բանավոր և գրավոր հարյուրավոր ելույթներում, կազմում են Կոնգրեսի գաղափարական նկարագիրը:

– Ստացվում է՝ Սերժ Սարգսյանին պետք է հավատա՞նք, որ «հավատանք, որ փոխենք» կարգախոսը այնքան էլ սխալ չի հնչում, որ այս երկիրը երկիր է:

– Այս երկիրը երկիր է, անշուշտ, պարզապես Սերժ Սագսյանը նրա նախագահը չի: Իսկ հավատալը առաջանում է տեսնելուց ու համադրելուց, թե քաղաքական ուժը ինչքանով է գիտակցում քո, քաղաքացու պատկերացումները, արժեքները ու շահերը, ինչպես է դրանք ձևակերպում և ներկայացնում, և ինչ չափով է պատրաստ ապահովել քո սեփական մասնակցությունն այդ պատկերացումների ու որոշումների ձևակերպման ու իրականացման մեջ:

– Իսկ գիտակցելու նախանշաններ չե՞ք տեսնում արդյոք:

– Շնորհակալություն հարցի համար, հա առիթ էի որոնում, որ ասեմ մի բան, որ ինձ կարևոր է թվում՝ այո, ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը, իբրև մարդ արարած, ինչպես բոլորս, ուզում է արդարություն, ուզում է ապրել արդար երկրում: Նա ներգրավվեց այնպիսի համակարգի, որը վճռականորեն դիմադրում է արդարության պահանջին, բայց առանձին իր անդամները, լինի Սերժ Սարգսյան, լինի Տիգրան Սարգսյան, պարբերաբար հայտնում են այդ ինֆանտիլ, անպատասխանատու, բայց մարդկայնորեն այդքան հասկանալի երազանքը: Մտածելով մարդու, քաղաքացու ազատագրման մասին, գործելով կամ պայքարելով հանուն դրա` չմոռանանք, որ մեզ ուզածն է՝ արդարություն բոլորի համար, ազատություն բոլորի համար: Եվ որևէ հանրապետական, եթե երբևէ ստանա ազատ և արդար ընտրություններում վաստակած իր մանդատը՝ դա կլինի նաև մեր բոլորիս հաղթանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում