Tuesday, 23 06 2026
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ

Մարտի 13-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Երևանի պետական համալսարանի և Երևանի Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: Պարոն Շարմազանովի և համալսարանականների միջև ծավալվեց անկեղծ ու անմիջական երկխոսություն: Ուսանողներին հետաքրքրում էին ինչպես երկրում տիրող ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական զարգացումները, այնպես էլ արտաքին քաղաքական իրադարձությունները:

Համալսարանականները Էդուարդ Շարմազանովին խնդրել են իր մոտեցումները ներկայացնել Հայաստանի և մերձբալթյան երկրների միջև փոխգործակցության ընթացիկ և հեռանկարային զարգացումների, ինչպես նաև հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը հստակ քաղաքականություն է իրականացնում եվրաինտեգրման խորացման ուղղությամբ` օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Այս համատեքստում նա կարևորեց առաջիկա խորհրդարանական ընտրությունները և հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են իրականացնելու ժողովրդավարական ընտրություններ: ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց մերձբալթյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները: Նա տեղեկացրեց, որ վերջերս Լիտվա կատարած այցի ժամանակ լիտվացի իր գործընկերները վստահեցրել են, որ եվրաինտեգրման ճանապարհին ակտիվորեն կաջակցեն Հայաստանին: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` այս ոլորտում լիտվական փորձը ուսանելի կարող է լինել հայկական կողմի համար:

Էդուարդ Շարմազանովը կարևորել է նաև հայ-վրացական հարաբերությունները, որոնք պատմականորեն բարեկամական են եղել: ԱԺ փոխնախագահը Վրաստանի հետ հարաբերությունները կարևորել է նաև ստրատեգիական առումով: Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, և չնայած հայ-թուրքական սահմանը բացելու միջազգային հանրության կոչերին` Թուրքիան շարունակում է շրջափակման իր քաղաքականությունը: Քաղաքական այս իրավիճակում Վրաստանը մնում է մեր երկիրը արտաքին աշխարհի հետ կապող կարևորագույն օղակներից մեկը:

Ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյոք իշխանություններն ընդդիմադիր գործիչների քննադատությունները հաշվի են առնում, ԱԺ նախագահի տեղակալը պատասխանել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները համագործակցում են օրենքների նախագծերի մշակման հարցում: Նա նշել է, որ միջազգային դիվանագիտական կառույցներում ևս իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները համագործակցում են ի շահ մեր պետության: «Միշտ չէ, որ ընդդիմությունը սխալ է, և միշտ չէ, որ իշխանությունը ճիշտ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Երևանի պետական համալսարանի ուսանող Էրիկ Ստեփանյանին մտահոգում էր Իրանի շուրջը ստեղծված լարվածությունը և հետաքրքրում այն հարցը, թե պատերազմական գործողությունների դեպքում Հայաստանի համար ինչ վտանգներ կլինեն: Պարոն Շարմազանովի կարծիքով` Իրանում, ինչպես նաև Սիրիայում իրավիճակի ապակայունացումը Հայաստանում հումանիտար ճգնաժամի պատճառ կդառնա: Նա համոզված է, որ պատերազմը ցավալի հետևանքներ կունենա մեր երկրի համար, քանի որ Իրանը եզակի ճանապարհ է Հայաստանի համար: «Մենք կողմ ենք Իրանի խնդրի խաղաղ լուծմանը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Պարոն Շարմազանովը ուսանողների խնդրանքով անդրադարձել է նաև կրթական բարեփոխումներին` ընդգծելով, որ կրթությունը զգայուն ոլորտ է, և այստեղ յուրաքանչյուր փոփոխություն պետք է զգույշ կատարել: «Ես կարծում եմ, որ պետք է դյուրացնել ընդունելությունը և դժվարացնել բուհ-ը ավարտելը, որպեսզի, իրոք, ավարտեն լավագույն մասնագետները»,- նշեց նա:

ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին հայկական կողմի չմասնակցելու, ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման, Երևանի մաքրության, արտագաղթը կասեցնելու խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում