Աննախադեպ գեղեցիկ երկնային երևույթը՝ Վեներայի մոտենալը Յուպիտերին, այսօր գիշերային ժամերին կկարողանան տեսնել Հյուսիսային կիսագնդի բնակիչները,- տեղեկացնում է ИТАР-ТАСС:
Արեգակնային համակարգի այս երկու ամենապայծառ մոլորակներն այնքան կմոտենան իրար, որ կստեղծեն շողարձակ մի զույգ:
Ըստ Բրիտանիայի թագավորական աստղագիտական միության աշխատակից Ռոբերտ Մասիի՝ մոլորակային զույգը կտեղակայվի 40 աստճան հորիզոնից վեր, իսկ Վեներան՝ աջ կողմից մի փոքր ավելի վերև: Այն Յուպիտերից ավելի պայծառ է:
Յուպիտերի և Վեներայի մոտեցման վերաբերյալ իրենց մեկնաբանությունն են տալիս նաև աստղագուշակները:
Նրանց կարծիքով՝ «Երկնային Սիրո և Իշխանության միացումը մոտակա շաբաթներին աշխարհին խոստանում է կայունություն և խաղաղություն»:








































