ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը կարծում է, որ խորհրդարան մտած ցանկացած մասնագետ՝ լինի կոշկակար, բժիշկ, թե գործարար, պետք է զբաղվի բացառապես խորհրդարանական աշխատանքով: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Գուցե իմ տեսակետը՝ ցուցակներում կարող են ընդգրկվել նաև գործարարներ, կուսակցության տեսակետից տարբերվում է, բայց հաճախ մոռացվում է, որ գործարարն է ներդրողը: Կուլակաթափության գործընթացի հարց է կարծես բարձրացվում»:
Անդրադառնալով մոտեցող խորհրդարանական ընտրություններին՝ Բադեյանը նկատեց, որ նախընտրական պայքարը թեժ է լինելու, սակայն այն պետք է իրականացվի օրինական ձևով: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն ընտրակաշառքների ու խախտումների չի դիմելու:







































