Tuesday, 16 06 2026
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց

Ինչպես են պատասխանում Բագրատյանին

Հանրապետականը պատասխանեց Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ Հրանտ Բագրատյանի պատասխանին: Դա արեց Արտակ Դավթյանը՝ ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահը: Արտակ Դավթյանը համաձայնել է այն մտքին, որ Սերժ Սարգսյանի ելույթը տնտեսական բարձր մակարդակի համաժողովի ելույթ չէր, և այդ ձևաչափով պետք չէր խորը տնտեսագիտական վերլուծություն ակնկալել: Հասկանալի է կուսակցության ղեկավարի դեմքը փրկելու Արտակ Դավթյանի ձգտումը, սակայն նա թերևս մի պարզ բան է շփոթում. Սերժ Սարգսյանը ոչ թե ոչ խորը տնտեսագիտական ելույթ կամ ելույթի այդպիսի հատված է ընթերցել, այլ փաստացի ընթերցել է իրականությանը չհամապատասխանող ելույթ կամ հատված:

Հրանտ Բագրատյանը իր պատասխանում, որը հրապարակեց բաց նամակի տեքստով, հենց դա է ցույց տվել, ոչ թե խորը տնտեսագիտական վերլուծությունների բացակայությունը: Իհարկե, Սերժ Սարգսյանը պարտավոր չէր տնտեսագիտական խորը վերլուծություններ կատարել: Դա պարտավոր չէ անել որևէ նախագահ, առավել ևս, երբ լսարանը զուտ տնտեսագիտական չէ: Բայց այդ խորը վերլուծություններ անելը պարտադիր է ցանկացած նախագահի տնտեսական ելույթներ մատուցելու դեպքում, որպեսզի այդ ելույթները չդառնան իրականությունից կտրված դատարկ ճառ, որպեսզի դրանցում չհնչեն թվեր, վիճակագրական տվյալներ, որոնք տնտեսագիտական բավարար կրթություն ունեցող ցանկացած առաջադեմ ուսանող կարող է պայթեցնել ընդամենը մի քանի ժամում: Այսինքն՝ այստեղ է հարցը, ու դրան պետք է պատասխանել հենց այդ հարթության վրա, այսինքն՝ պետք է բերել հակափաստարկներ Բագրատյանի պատասխանին, ներկայացնել Սերժ Սարգսյանի բերած թվերը հիմնավորող, իրականության հետ դրանց կապն արտացոլող տվյալներ:

Կարո՞ղ է արդյոք ՀՀԿ-ն անել այդ բանը, կա՞ արդյոք ՀՀԿ-ում բավարար տնտեսագիտական ներուժ, որը կարձագանքի Բագրատյանի պատասխանին և կտա իսկապես հիմնավոր հակափաստարկների փաթեթ: Եվ եթե կա այդպիսի ուժ, ապա կարո՞ղ է արդյոք այդ ուժը Հրանտ Բագրատյանին հրավիրել հրապարակային բանավեճի, ասենք՝ Հանրային հեռուստաընկերության եթերում:

Սերժ Սարգսյանն իր ելույթում, օրինակ, խոսում էր այն մասին, թե ինչպես է ՀՀԿ-ն հանդուրժողության, բաց և ազատ խոսքի, քաղաքական մրցակցության մշակույթ ներդրել Հայաստանի իրականության մեջ: Այժմ հիանալի հնարավորություն է՝ տաք հետքով ապացուցելու գոնե այդ խոսքերի հավաստիությունը, ու Հրանտ Բագրատյանին հրավիրելով, ասենք, Հանրայինի հեռուստաեթեր՝ նրա հետ բանավիճել Սերժ Սարգսյանի ելույթում մի ահագին մաս զբաղեցրած տնտեսական թեմատիկայի շուրջ: Կա՞ն արդյոք ՀՀԿ-ում այդպիսի կամք, ցանկություն, պատրաստակամություն, այդպիսի գիտելիքներ, թե՞ Հանրապետականը մոնոլոգների կուսակցություն է: Այլապես՝ Արտակ Դավթյանի պատասխանը վկայում է, որ ՀՀԿ-ն իրականում պատասխան առայժմ չունի:

Ընդ որում, հետաքրքրական է նաև այն, որ առայժմ պատասխան չկա կառավարությունից, ու այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանին մատուցելով վիճակագրական այդ ցուցանիշներն ու տնտեսական բովանդակությունը՝ կառավարությունը նրան դրել է հարվածի տակ ու քաշվել մի կողմ: Թվում է, որ Սարգսյանի ելույթի տնտեսագիտական դատարկությունը մերկացրած Հրանտ Բագրատյանին առաջին պատասխանողը պետք է լիներ հենց կառավարությունը, տնտեսական բլոկի որևէ նախարար, եթե ոչ՝ վարչապետը: Չէ՞ որ կառավարությունն է այն տնտեսական քաղաքականության պատասխանատուն, որ մերկացրել է Բագրատյանը: Բայց կառավարությունը լուռ է, և ըստ երևույթին Բագրատյանի պատասխանից հետո այնտեղ սկսել են մտածել, թե ի վերջո ում է պետք հավատալ՝ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Բագրատյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում