Apple ընկերությունը, ինչպես ենթադրվում է, կվաճառի շուրջ 1 մլն iPad-ներ վաճառքի առաջին իսկ օրը` մարտի 16-ին, հենց սարքը հայտնվի ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի խանութների վաճառասեղաններին։ Այս մասին հաղորդում է Apple Insider-ը` հղում անելով Piper Jaffray ընկերության վերլուծաբաններին:
Երրորդ սերնդի iPad-ի գլխավոր տարբերակիչ հատկանիշը, ինչպես նախորդ շաբաթ հայտարարվել էր, կլինի ռեկորդային բարձր թույլտվությամբ էկրանը:
Նոր iPad-ների առաքումը «առաջին ալիքի» երկրներին պետք է սկսվի մարտի 16-ին` սովորական խանութներում դրանց միաժամանակյա վաճառքով, սակայն Apple-ը արդեն մեծացրել է դրա առաքման համար նախատեսված ժամանակը երկու-երեք շաբաթով:
Apple-ի տվյալներով` նոր iPad-ի նկատմամբ պահանջարկը ակնկալիքները ավելացրել է, ինչը ընկերությանը ստիպել է փոխել դրանց վաճառքի ժամկետները: Վերլուծաբան Ջին Մանսթերը կանխատեսում է, որ Apple-ը կվաճառի մեկ միլիոնից ավելի նոր iPad-ներ հենց վաճառքի առաջին օրերին։
Նույն վերլուծական ընկերության տվյալներով` Apple-ն իր նախորդ մոդելը` iPad 2-ը, վաճառել է 500 հազար օրինակով հենց վաճառքի առաջին հանգստյան օրը:
2010-ից ի վեր Apple-ը վաճառել է ավելի քան 55 մլն iPad:










































