Եգիպտոսի պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ անհրաժեշտ է դադարեցնել հարձակումները Գազայում՝ հաշվի առնելով այն, որ հրթիռային գրոհների հետևանքով առնվազն 24 մարդ է մահացել:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ «Մերձավոր Արևելք» լրատվական գործակալությունը հայտնել է, որ եգիպտացի պաշտոնատար անձն ասել է՝ համաձայնությունը կնքվել է այսօր առավոտյան: Պաշտոնյայի անունը չի նշվում:
Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդարանին հայտնել էր, թե պատրաստ է բանակը «ընդլայնել և շարունակել գործողությունները, եթե պահանջվի»:







































