Ադրբեջանը չի պատրաստվում իր տարածքը տրամադրել որևէ ուժի` Իրանի վրա հարձակում գործելու համար: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը: Այս մասին ՊՆ ղեկավարն ասել է իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Աբիևի այցն Իրան հաջորդում է Իսրայելի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ Իսրայելը մեծ քանակությամբ զենք և զինամթերք է պատրաստվում մատակարարել Ադրբեջանին: Իրանցի պաշտոնյաները գործարքը որակեցին որպես լրացուցիչ պարտավորությունների միջոցով Ադրբեջանին սիրաշահելու փորձ:
Շատերն Աբիևի այցը Իրան գնահատում են որպես հնարավորություն՝ ընդգծելու ադրբեջանական ղեկավարության մտադրությունները, այն է՝ պահպանել բարեկամական հարաբերությունները Թեհրանի հետ:











































