Ամերիկացի զինվորականը, որին մեղադրում են աֆղանական Կանդահար նահանգում այդ երկրի 16 քաղաքացի սպանելու մեջ, կարող է մահապատժի ենթարկվել: Այս մասին հայտարարել է Լեոն Պանետան, որի խոսքերը մեջբերում է Associated Press գործակալությունը:
Նախարարը չի խոսել միջադեպի մանրամասներից` միաժամանակ նշելով, որ այս գործը քննելու է ԱՄՆ զինված ուժերի ռազմական տրիբունալը: Փորձագետները կարծում են, որ այս միջադեպը կարող է լրջորեն խարխլել ԱՄՆ դիրքերն Աֆղանստանում և բողոքի նոր ալիք բարձրացնել այդ երկրի դեմ:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ԱՄՆ զինուժի սերժանտը, որի անունը չի հրապարակվում, դուրս է եկել ռազմական բազայի տարածքից և սպանել այդ բնակավայրի 16 բնակիչների, այդ թվում` կանանց և երեխաների: Այլ աղբյուրներ հաղորդում են, որ զինվորականը Իրաքի պատերազմի ժամանակ ստացել է գլխուղեղի լուջ վնասվածք, որից հետո անցել է բուժման կուրս:
Արդյոք այս երկու միջադեպերը փոխկապակցվա՞ծ են՝ կորոշի քննությունը:










































