ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկանում ենք, որ մարտի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ են Արագածոտնի մարզում՝ Սարալանջ, Նիգավան, Ջրամբար, Ալագյազ-Ծաղկահովիտ, Երնջապատ-Նորաշեն, Արա-Վարդենուտ-Արագած ճանապարհահատվածները, Գեղարքունիքի մարզում՝ Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա-Ախպրաձոր, Սևան-Դիլիջան, Հացառատ-Ծաղկաշեն, Սևան-Լճաշեն, Ծակքար-Ծովասար ճանապարհահատվածները:
Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհը:
ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են “ՃՇՇ”-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ:










































