Մարտի 16-ին նշանակված Մոլդովայի նախագահական ընտրություններում Մագիստրատուրայի բարձրագույն խորհրդի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին կլինի երկրի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն: Նրա թեկնածությունը պաշտպանել են բոլոր երեք իշխող խմբակցությունները։
«Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրացել է ժամը 17.00-ին (տեղական ժամանակով): Նիկոլայ Տիմոֆտին ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- հայտնել է նախագահական ընտրությունների շտաբի ղեկավար Տուդոր Դելուին: Նա նաև հաղորդել է, որ խորհուրդը թեկնածուին գրանցելու որոշումը կընդունի մոտակա օրերին:
Ավելի վաղ Ժողովրդական կուսակցության նախագահը, Լիբերալ-դեմոկրատական և Լիբերալ կուսակցությունների նախագահները, խորհրդարանի խոսնակը հանդես էին եկել հայտարարությամբ, որ հույս ունեն, թե Տիմոֆտին կընտրվի նախագահ, իսկ բոլոր պատգամավորները կքվեարկեն նրա օգտին
Հիշեցնենք, որ Մոլդովան քաղաքական ճգնաժամի մեջ է 2009 թվականի ընտրություններից հետո, երբ երկրում դժգոհություններ սկսվեցին և խորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրել:
2010 թ. խորհրդարանը ևս չկարողացավ նախագահ ընտրել և ցրվեց, որից հետո եղան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Եթե այս անգամ նախագահ չընտրվի, ստիպված կլինեն ևս մեկ անգամ ցրել խորհրդարանը և նշանակել նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ:










































