Jaguar ընկերության նոր գովազդի և մարքեթինգային քաղաքականության մեկնարկի հետ մեկտեղ թարմացվել է նաև ապրանքանշանը։ Այս մասին հաղորդում է Авто.Вести.Ru–ն:
Արդիականացումից հետո ֆիրմային կատուն դարձել է ավելի մկանային և քանդակային, իսկ փոքր–ինչ փոխված տառատեսակը լրացուցիչ խորություն է ստացել:
Jaguar-ում գտնում են, որ ներկայիս ապրանքանշանն ավելի է համապատասխանում նոր մոդելների արտաքին տեսքին:
Նշվում է, որ ապրանքանշանի էվոլուցիոն փոփոխությունն ընդարձակ գովազդային արշավի մասն է կազմում` կոչված նոր գնորդներ ձեռք բերելուն:
Այդ քաղաքականության վերջին առավել վառ օրինակը Jaguar XF–ի պրեմիերան էր, որը տեղի ունեցավ Ժնևի ավտոսրահում:











































