Այսօր՝ մարտի 12-ին, տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26109122 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 165 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 165 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479 մլն 717 հզ. 97 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.3633 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7500 տոկոս:
«Առաջին լրատվական»-ին Ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ աճուրդին մասնակցել են 4 դիլերներ:








































