Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման այս տարվա 3-րդ քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 24 դիմորդներից քննությանը մասնակցել է 16 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 11-ին:
«Առաջին լրատվական»-ին Ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետությունում 12.03.2012 թ. դրությամբ որակավորման վկայական ունի 526 հաշվապահ:









































