Ռուսաստանի առաջնության 34-րդ տուրի շրջանակներում Նալչիկի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց Պերմի «Ամկար»-ին։ Հյուրերի կազմում աչքի ընկան Գրիշինն ու Բուրմիստրովը, իսկ «Սպարտակ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Գոլիչը։
Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս եկավ ընդմիջումից անմիջապես հետո՝ փոխարինելով Հագուշին։
Սերգեյ Տաշուևի սաները վաստակած 27 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 15-րդ հորիզոնականը։









































