Առնվազն 100 մարդ է սպանվել և հարյուրավոր մարդիկ անհետ կորել են Հարավային Սուդանում ընդհարումների վերսկսման հետևանքով:
Ըստ BBC-ի՝ Մուրլե ցեղի զինված անդամները Արևելյան Ջոնգլի նահանգում առևանգել էին մոտ հարյուր հոտ անասուն: Այդ պատճառով Հարավային Սուդանում բռնության նոր ալիք է սկսվել Մուրլե և Նուեր ցեղերի միջև:
Առնվազն 200 մարդ անցյալ ուրբաթ վիրավորվել էր Ակոբո նահանգում հարձակումների ժամանակ:
Այս ամենի հետևանքով 2011 թ. հուլիսից զոհվել են հազարավոր մարդիկ:









































