Մարտի 10-ին` ժամը 21.00-ի սահմաններում, Արցախի փողոցում՝ դեպի «Մաքուր երկաթ» գործարան տանող ճանապարհին, թիվ 117 երթուղու «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ քույր և եղբայր Սեյրան և Ալվարդ Ղամբարյաններին, որոնք տեղում մահացել են:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:









































