News Georgia-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն իր տարածաշրջանային շրջագայության շրջանակներում մարտի 15-ին պաշտոնական այցով ժամանելու է Վրաստան: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանում Վեստերվելեն հանդիպումներ է ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:
Կալանդաձեն ընդգծել է, որ այդ այցը շատ կարևոր է իրենց համար, քանի որ այն համընկնում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Նշվում է, որ դա լինելու է Վեստերվելեի առաջին վրացական այցը: Վեստերվելեն այցելելու է նաև Հայաստան և Ադրբեջան (մարտի 14-ին):








































