Չինաստանը 2011 թ. առաջ է անցել ԱՄՆ-ից տիեզերական հրթիռների քանակով: Այս մասին հայտնել է երկրի ազգային տիեզերական կենտրոնի տնօրեն Չժան Ցզյան Խենը տիեզերակայանի ներկայացուցիչների հետ նիստում:
Նրա խոսքով` Չինաստանը անցած տարի տիեզերք է ուղարկել 19 հրթիռ, իսկ ԱՄՆ-ը` 1-ով պակաս: Այդ կերպ Չինաստանը երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ռուսաստանից հետո, որն անցած տարի տիեզերք է ուղարկել 36 հրթիռ: Այս մասին հաղորդում է РБК-ն:
Չինաստանը մտադիր է հաջորդ տարի ուղեծիր դուրս բերել 30 տիեզերական սարք: Ընդհանուր առմամբ` առաջիկա 5 տարում Չինաստանը մտադիր է բաց թողնել 100 տիեզերական հրթիռ և ուղեծիր դուրս բերել 100 արբանյակ: Բացի դրանից` չինացիները կշարունակեն Լուսնի ուսումնասիրությունը:











































