Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կրտսեր որդին ոստիկանության աշխատակցուհու վրա լոլիկներ և ապակե գնդակներ է նետել, երբ վերջինս հերթապահելիս է եղել Ելիսեյան պալատում:
Անսովոր հարձակման մասին կինը հայտնել է նախագահական պալատը հսկող ժանդարմին, որն էլ մատնանշել է մեղավորին՝ Սարկոզիի կրտսեր որդի Լուիին: Կնոջ զարմանքն անկասկած մեծ է եղել: Այս մասին հայտնում է Euromag:
Ֆրանսիայի նախագահն անձամբ հանդիպել է ոստիկանության աշխատակցուհուն և ներողություն խնդրել պատահածի համար:
Նիկոլա Սարկոզին Twitter-ի իր էջում գրել է, որ ինքն անպայման կպատժի որդուն ՝ նոր ուսումնական տարում նրան զրկելով նոր iPad-ից,- հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ հունվարին Ֆրանսիայում հերթական սկանդալն էր եղել Սարկոզիի որդի Պիեռի՝ Օդեսա այցելության ժամանակ, որտեղ նա սննդային թունավորման պատճառով հոսպիտալացվել էր:









































