Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

ԱԺ ընտրություններով մեկնարկ է տրվում մի նոր ժամանակաշրջանի. Խ. Քոքոբելյան

Ընտրությունների արդյունքների կեղծումն առաջին հերթին անդրադառնում է քաղաքացու ապրելակերպի վրա: Այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ շեշտելով դրանց արդար ու թափանցիկ անցկացման անհրաժեշտությունը:

«Օրինակ՝ Հրազդանում ինչ-ինչ գործընթացների հետևանքով ընտրությունների արդյունքների սխալ արտապատկերում կատարվեց: Բացի այդ, իշխանությունները հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու քաղաքական կամք չդրսևորեցին: Մինչդեռ ՀՀ իրավիճակն ուղղակի պարտադրում է դա: Հիմնական ընտրակեղծիքների մեքենան աշխատում է հենց մեծամասնական ընտրակարգը գործի դնելու պարագայում»,- ասաց նա:

Քոքոբելյանի խոսքով՝ ԱԺ ընտրություններով մեկնարկ է տրվում մի նոր ժամանակաշրջանի, որը կավարտվի նախագահական ընտրությունների ժամանակ:

«ՀՀԿ-ն պետք է շահագրգիռ լինի լավ ընտրություններ անցկացնելով, ինչը չի նշանակում, թե նա պատրաստ է դրան: Ինչ վերաբերում է ընտրությունների հասարակական վերահսկողությանը, ապա այդ ողջ գործընթացն ընկնում է կուսակցությունների վրա: Միաժամանակ, քաղաքական ուժերի բանիմաց վստահված անձինք շատ հաճախ կարողանում են փոխել տվյալ ընտրատեղամասում տիրող իրավիճակը»,- ասաց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի խոսքով՝ հայաստանյան ընդդիմությունը մեկ խնդիր ունի լուծելու՝ միասնական ուժերով պահպանել, վերահսկել սեփական քվեները:

«Այս անգամ, կարծես, ընդդիմադիր դաշտի կուսակցությունների մոտ առկա է նման պատրաստակամություն: Միաժամանակ, ընտրությունները կեղծելու կամ չկեղծելու առաջին պատասխանատուն պետք է դառնա պետությունը:

Ճիշտ չեմ համարում, որ ՀՀ նախագահը ղեկավարի որևէ կուսակցության ցուցակ: Բայց հենց սա էլ ակնհայտ է դարձնում, որ իշխանական բոլոր ռեսուրսներն աշխատելու են հօգուտ ՀՀԿ-ի, ինչը շատ վատ է»,- նշեց Քոքոբելյանը:

Ամփոփելով՝ քաղաքական գործիչը նկատեց, որ երկրում առկա ներկա իրավիճակի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է կոալիցիոն երեք կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի վրա: «Իհարկե, պատասխանատվության առյուծի բաժինը ՀՀԿ-ինն է, հետո միայն ԲՀԿ-ինն ու ՕԵԿ-ինը»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում