Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Լատվիացի ալպինիստների ու լեռնագնացների ասոցիացիան իր քարտեզում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատկերել է որպես մեկ ամբողջություն: Այս մասին հայտնել է Լատվիայի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը:
Վերջինս հավելել է, որ այդ ասոցիացիան նախորդ տարվա աշնանն արշավ է կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղ, որի շրջանակներում նրանք այցելել են նաև ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտ:











































