«Լորաքս» մուլտիպլիկացիոն ժապավենը արդեն երկրորդ հանգստյան օրերը շարունակ առաջատար է հյուսիսամերիկյան վարձույթում:
Box Office Mojo կայքի տվյալներով` մարտի 9-11-ն ընկած ժամանակահատվածում ժապավենը վաստակել է 39.1 մլն դոլար (երկշաբաթյա վարձույթի ընթացքում 121.95 մլն դոլար):
Illumination Entertainment ստուդիայի կողմից ստեղծված ժապավենը նկարահանվել է ամերիկացի գրող Դոկտոր Սյուզի գրքի հիման վրա: Մուլտֆիլմի գլխավոր հերոսը բրդոտ արարած է՝ Լորաքս անունով, որին հնչունավորել է հայտնի դերասան Դենի դե Վիտոն:
Երկրորդ հորիզոնականում, հանգստյան օրերի տվյալներով, հայտնվել է «Ջոն Քարտերը» ֆիլմը, որը նկարահանել է Disney ընկերությունը՝ Էդգար Բերրոուզի գրքի մոտիվներով: Երրորդում «X նախագիծ» կատակերգությունն է՝ 11.55 մլն դոլարով (ընդհանուր առմամբ՝ 40.13 մլն երկու շաբաթում):











































