Այսօր հրապարակված զեկույցում հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս ամիս Հարավային Կորեա ժամանելիս կայցելի նաև երկու Կորեաների միջև լարված ռազմական սահման և Հյուսիսային Կորեային ուղղված հայտարարություն կանի:
AFP-ի փոխանցմամբ՝ մարտի 26-ից 27-ը Սեուլ իր այցի ժամանակ Օբաման կայցելի ապառազմականացված գոտի (DMZ): Հաղորդվում է, որ, ամենայն հավանականությամբ, նախագահն այնտեղ հանդես կգա Հյուսիսային Կորեայի խնդրին և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի պատճառով միջազգային անհանգստություններին վերաբերող մեկնաբանություններով:
Հաղորդվում է, որ նախագահը կարող է այցելել նաև սահմանի վրա գտնվող ամերիկյան զորքերին: Այս այցի նպատակն է ցույց տալ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հզոր դաշնակցությունը:











































