Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ստյոպա Սաֆարյան. Ո՞վ է կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի դեմ սև PR-ի թիկունքում. Facebook

Այս տարիներին ՀՀԿ-ական ու ՀՀԿ-ամերձ շրջանակների պատվերները կատարելու գործում սաստիկ հմտացած պատի թերթերից մեկում մարտի 9-ին կեղծիքի ու սև PR-ի հերթական չափաբաժինն է հայտնվում Րաֆֆի Հովհաննիսյանի ու ԱՄՆ-ում ուսանող նրա որդու դեմ: «Լուրը» վաղ առավոտից անմիջապես հայտնվում է նախագահամերձ խիստ որոշակի մարդկանց անունների հետ կապվող էլեկտրոնային լրատվամիջոցների էջերում` իբրև «մամուլի տեսություն»:

Նույն օրը պարզ է դառնում, որ «Ժառանգությունը» հրավիրված չէ ՀՀԿ համագումարին, քանի որ, պաշտոնական բացատրության համաձայն` ի տարբերություն այլ կուսակցությունների «չի համագործակցում ՀՀԿ-ի հետ»: Վստահաբար կասեմ` դա պատճառաբանվում է առաջին հերթին ՀՀԿ համագումարին մասնակցելու ժամանած ԵԺԿ ներկայացուցիչի համար: Ուղերձը պարզ է. «Հարգելի ԵԺԿ ներկայացուցիչ, «Ժառանգությունն» իրեն խելոք չի պահում, դրա համար էլ չենք հրավիրում մեր համագումարին»:

Ընդհանրապես մշտապես «Ժառանգության» ու ՀՀԿ-ի միջև կոնֆլիկտը շատերի համար անբացատրելի ուժգնություն է ձեռքբերել, երբ նրանց ճանապարհները խաչվել են ԵԺԿ-ի հետ կապված:

Անցած տարեվերջին, երբ չորս դիմորդ կուսակցությունների հայտերը գնահատելու նպատալով Հայաստանում էր գտնվում ԵԺԿ փաստահավաք առաքելությունը, նույն օրերին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 15 կետանոց նամակ գրեց Սերժ Սարգսյանին` առաջարկելով ՀՀԿ-ը զատել պետությունից, պետական և ուսումնական հաստատությունների ռեսուրսները չօգտագործել կուսակցական նպատակներով և ազատ, արդար, մրցակցային ընտրություններ ապահովող մի շարք այլ քայլեր կատարել:

Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Սերժ Սարգսյանը անբացատրելի ագրեսիվ պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանի այդ զուսպ նամակին: Բայց տեղի ունեցածը այնքան էր զայրացրել ՀՀԿ կուսակցապետին, որ նա նույնիսկ հայտարարեց, թե ««Ժառանգությունը» կարծիք հայտնելու իրավունք չունի»: Պատճառն այն էր, որ այդ կառուցողական նամակը նաև ԵԺԿ պատվիրակության ձեռքն էր ընկել, ու, ակնհայտորեն, դարձել նրանց և Սերժ Սարգսյանի` հաջորդած հանդիպման թեմաներից մեկը…

2012թ. փետվարի 8-ին հայաստանյան երեք կուսակցությունները պաշտոնապես անդամակցեցին ԵԺԿ-ին` ստորագրելով մի հռչակագիր, որով հանձնառություն ստանձնեցին ազատ և արդար ընտրությունների, եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու , Հայաստանը Եվրոպային մոտեցնելու մասին:

Մինչ «Ժառանգությունը» պատրաստվում էր այդ լավ լուրը արդեն պատրաստի հայտարարությամբ ավետել իր համակիրներին և հայ հանրությանը, նույն օրը խորհրդարանում ՀՀԿ-ական դաշնակահար պատգամավորները բեմադրեցին մի սիմֆոնիա` հարևան կոճակները ջանադրաբար սեղմելու տեսքով, ձեռքի հետ էլ մի լավ մուննաթ եկան դահլիճում միայնակ մնացած ու դրան ընդդիմացած Լարիսա Ալավերդյանի վրա: ԵԺԿ-ին անդամակցության մասին «Ժառանգության» հայտարարությունը, նրա կամքից անկախ և ի ցավ սրտի, անդարադարձավ նաև «խորհրդարանական սիմֆոնիային»: Բայց հայաստանյան լսարանին հասցեագրված այդ հայտարարությունը, չգիտես ինչպես` լրատվամիջոցներով, թե ՀՀԿ խողովակներով, հայտնվեց ԵԺԿ բրյուսելյան գրասենյակում: Դեհ, իհարկե, չէր կարող ԵԺԿ-ը հիացած լինել, որ անդամակցության օրը նման աղմկահարույց միջադեպ է գրանցվում հենց նոր անդամակցած երկու դիտորդ կուսակցությունների միջև:

Բայց, քանի որ ԵԺԿ-ն պաշտոնապես դժգոհություն չի հայտնում «Ժառանգությանը»` քույր ՀՀԿ-ին «պախարակելու» համար, կուտակված ագրեսիան օրեր անց ժայթքում է երիտհանրապետականների շուրթերից, երբ «Հայելի» ակումբում բանավեճ-ասուլիսի ժամանակ Կարեն Ավագյանը լրագրողների համար այդպես էլ անհայտ մնացած պատճառներով բացահայտ շեղվում է ասուլիսի թեմայից, անցնում վիրավորանքների ու լուտանքների, հղում կատարում ԵԺԿ-ին «ուղարկված նամակին» ու ԵԺԿ` իբր դրան «արձագանքին»:

Ինչպես արդեն նշեցի` դա եղել է հայտարարություն Հայաստանի հասարակության համար և հավանաբար ՀՀԿ-ակաները բացատրեն, թե ինչպես է այն դարձել «նամակ» ուղղված ԵԺԿ նախագահին… Միգուցե՞ նպատակը «Ժառանգության» վրա Եվրոպայից տղա բերելն էր, որը չստացվեց ու ինչից էլ ավելի նյարդայնացան…

Ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն ուղակի կատաղության շեմին է, որովհետև երիտհանրապետականը նախ փորձեց իր շուրթերով ԵԺԿ անունից դժգոհություն արտահայտել այդ հայտարարության կապակցությամբ, բայց վայրկյաններ անց ստիպված եղավ «հնչեցված կարծիքը» վերագրել իրեն…

Դրանից հետո ՀՀԿ ղեկավարարությունը` ՀՀ նախագահից, ՀՀԿ փոխնախագահներից մինչև ԱԺ նախագահ ու վարչապետ հրաժարվում են ընդունել «Ժառանգության» համագումարի հրավերը և պատճառաբանում են, թե բոլորով չեն ստացել հրավերները, որոնք «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի աշխատակիցները անձամբ տարել էին հասցեատերներին` ուղիղ գրասենյակներ….

«Ժառանգություն» կուսակցության համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի տարբեր հատվածներից ակնհայտ էր, որ նա գիտակցում է, թե ինչ մակարդակից է իջեցված իր և կուսակցության դեմ հարձակման հրահանգը…. Ելույթի որոշ հատվածների տողատակերը խոսուն էին… Դեհ, համագումարն էլ, անգամ նման միջոցառումներ չսիրողիս համար` աննախադեպ օրիգինալ ու հաջողված դարձավ:

Օրեր առաջ եվրոպական շրջագայության ժամանակ Սերժ Սարգսյանը հանդիպում է ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսին: ԵԺԿ նախագահը Ս.Սարգսյանի հետ խոսում է նախևառաջ ազատ և արդար ընտրությունների մասին: Հեռուստակադրերից անգամ ակնհայտ էր, որ հանդիպման սկզբի «արարողակարգային ժպիտներին» հաջորդած դրվագներում Սերժ Սարգսյանի տրամադրությունն ու դեմքի արտահայտությունը հաստատ լավագույններից չէր…

Ընտրությունների օրինականության մասին Վ. Մարթենսի ակնարկներից բացի նրանց միջև չէր կարող քնննարկման առարկա դարձած չլիներ ԵԺԿ երկու դիտորդ կուսակցությունների` «Ժառանգության» և ՀՀԿ-ի միջև միջադեպը…

Դե եթե այն ակնհայտորեն դարձել է քննարկման առարկա ու դրանից հետո «Ժառանգությունը» չի հրավիրվում ՀՀԿ համագումարին, ապա նշանակում է այդ քննարկումը հերթական տհաճությունն է պատճառել Սերժ Սարգսյանին…

Իսկ եթե Սերժ Սարգսյանի` Հայաստան վերադարձից անմիջապես հետո պատվեր կատարող թերթում հայտնվում է «Ժառանգություն» կուսակցության համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթից «թերթի ընթերցողների վրդովմունքի» մասին լուրը (դեհ, իհարկե, այդ թերթոնը պատվիրատուից բացի այլ ընթերցող չունի էլ) ու դա համեմվում է Րաֆֆի Հովհաննիսյանի ուսանող որդու մասին կեղծիքով, ապա պատկերն ամբողջական է դառնում…

Հետաքրքիր է` ՀՀԿ համագումարում այս ամենին անդրադարձ կամ շարունակություն կունենա՞… Չէ՞ որ քույր-կուսակցության սիրտը շատ է լցված…

Իսկ եթե լցված չէ և դրա հետ «կապ չունի», ապա արդյո՞ք ՀՀԿ-ը փորձելու է պարզել, թե ով է կանգնած այս պատվերի թիկունքում…

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրում է.

Չէ՞ որ սա ծիծեռնակն է այն բանի, որ առաջիկա ընտրությունները ուղեկցվելու են սև PR-ով, մինչդեռ դա ճիշտ հակառակ է ԵԺԿ հռչակագրով երեք կուսակցությունների, այդ թվում` ՀՀԿ ստանձնած պարտավորությանը, իսկ իրրենք էլ այդ ընտրությունների օրինականության թիվ 1 պատասխանատուն են…

Եթե տխրահռչակ թերթի խմբագրին ապտակելը 150.000 դրամ արժե,ապա որքա՞ն կարժենա Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքի դեմ սև PR-ը…

Րաֆֆի Հովհաննիսյանի օգնականն արդեն հերքել է նրա որդու մասին տարածված կեղծիքը:

Իսկ ո՞վ է տալու տակավին անպատասխան այս հարցերի պատասխանը` ՀՀԿ-ը, թե՞ ժամանակը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում