Երեկ Իսրայելի կառավարության և Միգրոն բնակավայրի բնակիչների միջև համաձայնություն է ձեռք բերվել այդ բնակավայրի տեղափոխման վերաբերյալ: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը` տեղեկացնելով, որ Միգրոնը կտեղափոխվի 2կմ-ով դեպի Իսրայելի տարածքի խորքը:
Կողմերը նաև դիմել են դատարան, որպեսզի վերացվի նրա կողմից կայացված որոշումը: Համաձայն դատարանի վճռի` Միգրոնը պետք է վերացվեր մինչև այս տարվա մարտի վերջը, քանի որ այն կառուցվել էր ապօրինի` պաղեստինցի սեփականատերերին պատկանող հողատարածքներում: Նոր պայմանագրով Իսրայելը պարտավորվեց մինչև 2015թ. նոյեմբերի 30-ը կառուցել նոր ավան և Միգրոնից տեղափոխել մոտ 50 ընտանիքի:
Հիշեցնենք, որ գրավյալ պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցումը համարվում է ամենախնդրահարույցը իսրայելա-պաղեստինյան բանակցությունների ժամանակ: Պաղեստինը պահանջում է Արևմտյան ափի իր տարածքներում դադարեցնել իսրայելական բնակավայրերի կառուցումը, ինչպես նաև տեղափոխել արդեն հիմնված բնակավայրերը: Իսրայելցիներն այդ տարածքները համարում են անվտանգության գոտի` Իսրայելի տարածքի պաշտպանությունն իրականացնելու համար:









































