Անօդաչու թռչող սարքերը, ենթադրաբար՝ ամերիկյան, կիրակի օրը Եմենի հարավում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման ռազմական պահեստներին հարվածներ են հասցրել։ Այս մասին հաղորդում է France Press-ը՝ հղում անելով ականատեսներին:
Ջաար քաղաքում պահեստների վրա վեց հրթիռ է նետվել: Զոհերի և ավերվածությունների մասին տեղեկություններ չկան:
Շաբաթ օրը Եմենի ռազմաօդային ուժերը երկրի հարավում ոչնչացրել էին 27 գրոհայինների:
Գրոհայինների և կառավարական ուժերի միջև զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մայիսից, երբ մի քանի հարյուր ծայրահեղականներ գրավել էին մի քանի քաղաքներ, այդ թվում՝ նաև ադմինիստրատիվ կենտրոն Զինջիբարը: Սեպտեմբերին եմենական իշխանությունները հայտարարել էին, որ իրենց հաջողվել էր ազատագրել Զինջիբարի մեծ մասը, սակայն քաղաքի շրջանում շարունակվում էին ռազմական ընդհարումները: Եմենական զինվորներով շրջապատված քաղաքը տվյալ պահին վերահսկում են գրոհայինները:









































