ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կիրակի օրն իր ցավակցություններն է հայտնել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային՝ ամերիկացի զինծառայողի կողմից աֆղան քաղաքացիների վրա կրակելու համար:
Ինչպես գրում է Associated Press-ը, Պանետան իր հայտարարության մեջ ասել է, որ դատապարտում է նման բռնությունը և տխրել է, որ ամերիացի զինծառայողը ներգրավված է այս ամենում, և որ զինծառայողը գործել է իր հրամանատարներից անկախ:
Պանետան նաև ասել է, որ ամբողջական հետաքննություն է իրականացվում, և կասկածյալն արդեն կալանավորված է: Նախարարը նախագահ Քարզային խոստացել է, որ պատասխանատուները կպատժվեն:











































