Ֆինանսական աջակցության երկրորդ ծրագրի շնորհիվ Հունաստանը վերականգնման ճանապարհին է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, միաժամանակ ավելացնելով, որ հաջողության հարյուր տոկոսանոց երաշխիք, այնուամենայնիվ, չկա:
«Ես վստահ եմ, որ կառավարության հետ համաձայնեցված բարդ միջոցառումները երկիրը վերականգնման ճանապարհին կկանգնեցնեն»,- ասել է Շոյբլեն՝ իտալական La Repubblica կիրակնօրյա թերթին տված հարցազրույցում:
Հունաստանը, որի կորուստները եվրոգոտում գնահատվում է մեկ տրիլիոն եվրո, ուրբաթ օրը խուսափեց դեֆոլտից: Մասնավոր ներդրողների 75 %-ը ստորագրել է Հունաստանի պետական պարտքի մասին փաստաթղթի տակ:










































