Տաջիկստանի ինտերնետ-պրովայդերները և բջջային օպերատորները վերականգնել են մուտքը Facebook: Այս մասին մարտի 11-ին Reuters-ին հաղորդել են ընկերության ներկայացուցիչները: Սակայն մնացած չորս կայքերը`ռուսալեզու լրատվության և վերլուծական ռեսուրսները, որոնք արգելափակվել էին անցած շաբաթ, դեռևս փակ են:
«Կառավարությանն առընթեր կապի ծառայությունը մեզ կարգադրել է վերականգնել Facebook-ը: Մյուս կայքերի վերաբերյալ մեզ կարգադրել են շարունակել արգելափակումը»,- հայտարարել է ինտերնետ-պրովայդերներից մեկի ղեկավարը:
ԵԱՀԿ լրատվության ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Տաջիկստանի ԱԳ նախարար Համրոխոն Զարիֆին ուղղված նամակում հիշեցրել է, որ «համացանցը պետք է մնա քննարկման և ազատ կարծիքի արտահայտման հասարակական հարթակ»:
Facebook-ի տաջիկ օգտատերերը սոցիալական ցանցի վերաբացումը համարեցին իրենց հաղթանակը:










































