Ըստ նախնական արդյունքների՝ Սլովակիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է ձախ ընդդիմադիր կուսակցությունը:
Ինչպես հաղորդում է Assosiated Press-ը, Վիճակագրական գրասենյակի այսօր հայտնած տվյալների համաձայն՝ «Սմեր» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Ռոբերտո Ֆիցոն, ընտրությունների բացահայտ հաղթողն է. այս կուսակցությունը ստացել է ձայների 46 տոկոսը և կստանա խորհրդարանի 150 տեղերից 86-ը:
Ըստ այս արդյունքների՝ Ֆիցոն կկարողանա ղեկավարել միայնակ:
Չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիան խորհրդարանում կստանա միայն 48 տեղ, քանի որ ժողովուրդը իշխանություններից դժգոհ էր վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի պատճառով: «Հասարակ մարդիկ» նոր ստեղծված կուսակցությունը կստանա 16 տեղ:











































