Պաշտոնատար անձինք հաղորդում են, որ Չինաստանի ոստիկանությունը անցած տարվա ընթացքում կարողացել է փրկել առևանգված ավելի քան 24000 կանանց և երեխաների, որոնցից շատերին առևանգել էին մարմնավաճառներ դարձնելու կամ գումարի դիմաց որդեգրության հանձնելու համար:
Ինչպես հաղորդում է AFP-ն, Չինաստանում կանանց և երեխաների թրաֆիքինգը լուրջ խնդիր է, որի հիմնական պատճառը մեկ երեխա ունենալու քաղաքականությունն է: Ըստ ակտիվիստների՝ ոստիկանությունը կարողացել է բացահայտել նման դեպքերի միայն չնչին մասը:
Հանրային անվտանգության նախարարության տվյալների համաձայն՝ ոստիկանությունը 2011 թվականին կարողացել է փրկել 8660 երեխաների և 15.458 կանանց:
Նախարարությունը նաև հաղորդել է, որ անցած տարվա ընթացքում կարողացել են հայտնաբերել 3200 հանցավոր խմբերի, որոնք զբաղվում են կանանց և երեխաների թրաֆիքինգով:







































