Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ներողություն է խնդրել ոստիկանության աշխատակցուհուց, ում վրա երկրի առաջնորդի որդին նետել էր ապակե գնդակներ և լոլիկներ, երբ նա անցնելիս էր եղել Ելիսեյան պալատի մոտով: Այս մասին շաբաթ օրը հայտնել է RTL ռադիոկայանը:
Ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը, պատահարի մեղավորը եղել է Նիկոլա Սարկոզիի կրտսեր որդին` 15–ամյա Լուի Սարկոզին, ով իր ընկերոջ հետ խաղալիս է եղել Ելիսեյան պալատի բակում:
Կինն իր դժգոհությունն է հայտնել նախագահական պալատը հսկող ժանդարմին, ով էլ մատնանշել է մեղավորին: Տուժողը զեկույց է գրել, սակայն որոշել է ոստիկանական տեղամաս դիմում չներկայացնել:
Ֆրանսիայի նախագահն անձամբ հանդիպել է ոստիկանության աշխատակցուհու հետ և ներողություն խնդրել պատահածի համար:








































