Մոսկվայի մետրոյի «Շչուկինսկայա» կայարանի մոտ գտնվող առևտրի կենտրոնից տարհանվել է մոտ 1.3 հազար մարդ:
Անհայտ անձը զանգահարել է «02» և հայտնել, որ շենքում պայթուցիկ սարք է տեղակայված:
«Որոշում է կայացվել տարհանել բոլոր այցելուներին և աշխատակիցներին: Ներկա պահին առևտրի կենտրոնի շենքը շների օգնությամբ ստուգում են հատուկ ծառայության աշխատակիցները: Առայժմ ռումբի որևէ հետք չի գտնվել»,- RIA-Novosti գործակալությանը հայտնել է ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունը:






































