ԱՄՆ-ի կողմն անցած Մոսկվայի նախկին գաղտնի գործակալը հայտնել է, որ 2010 թ. ապրիլին լեհական ղեկավարության մահվան կազմակերպման հետևում կանգնած է Պուտինը: Այս մասին հայտնել է Ստեֆանիա Մաուրիցին՝ L’Espresso շաբաթաթերթի կայքում հրապարակված բացառիկ նյությում:
«2010 թ. ապրիլ: Ռուսաստանում վթարի ենթարկվեց ինքնաթիռ, որի մեջ գտվում էր Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին և նրա մերձավոր շրջապատը: Մի քանի օր հետո մոսկվացի գործակալը, ով անցել էր ԱՄՆ-ի կողմը, հայտնում է, որ դա Կրեմլի ձեռքի գործն է: 2010 հունիս: գաղտնի գործակալը մահանում է հանելուկային պայմաններում: Անհավանական պատմությունը շարադրված է wikiLeaks-ի վերջին ֆայլերում »,- գրում է հրատարակությունը:
Ինչպես նշում է հոդվածի հեղինակը, Սերգեյ Տրետյակովը, ով 53 տարեկան էր, բոլոր ժամանակների ամենահայտնի գործակալներից մեկն էր: Դեռևս նրա կենդանության օրոք The Washington Post թերթի լրագրող Փիթ Էրլին «Ընկեր Ջի» անունով գիրք էր գրել նրա մասին: Գործակալի անսպասելի մահը շատերի մոտ է կասկած հարուցել:
Ամեերիկյան հետախուզական և վերլուծական Stratfor ընկերության տեղեկատվության բազայի 5.3 միլիոն էլեկտրոնային նամակներում, որոնք WikiLeaks-ը հրապարակել է իր կայքում, առկա են փաստաթղթեր Տրետյակովի մահվան վերաբերյալ, որոնց համաձայն՝ գործակալի մահը կարող է կապված լինել ինքնաթիռի վթարի հետ, որի մեջ գտնվում էին Լեհաստանի նախագահը, նրա կինը և ևս 94 ուղևորներ՝ բոլորը բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Կաչինսկին պատվիրակության հետ միասին մեկնում էր Կատին` մասնակցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինի հրամանով սպանված 20 հազար լեհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Սակայն ինքնաթիռը նշանակման վայր չի հասնում: Ինքնաթիռը վթարի է ենթարկվում Սմոլենսկի օդանավակայանում` փորձելով վայրէջք կատարել։ Այդ օրը ուժեղ մառախուղ էր, սակայն օդաչուն որոշում է իջեցնել ինքնաթիռը: Ոմանք, սակայն, այլ մառախուղ են տեսնում. խոսքը վերաբերում է երկու երկրների հարաբերություններին` Կաչինսկու Լեհաստանի և պուտինյան Ռուսաստանի: Ոչ մեկի համար գաղտնքի չէր նրանց վատ հարաբերությունները: Ռուսները վայրէջքի թույտվություն չտվեցին` իմանալով, որ լեհ նախագահը կստիպի օդաչուին նստեցնել ինքնաթիռը և թույլ չի տա, որպեսզի ինքնաթիռը շրջվի և վայրէջք կատարի մեկ այլ տեղում»,- գրել է Stratfor-ի ղեկավարը պատահարից 12 օր հետո` հիմնվելով Տրետյակովի հայտարարության վրա:
«Նա ենթադրում է, որ խոսքը գիտակցված գործողությունների մասին է: Դրանք նրա բառերն են, այլ ոչ թե իմ»,-ընգծել է ամերիկացին, հավելելով, որ ռուսները համանման այլ նախագծեր ունեն` օտարերկրյա առաջնորդներին ոչնչացնելու համար»,- ասվում է հոդվածում:
Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, Տրետյակովը բացահայտ մեղադրել է Պուտինին: Լեհական ղեկավարությունը մահացել է 2010 թ. ապրիլին, իսկ Տրետյակովը` նույն թվականի հունիսի 13-ին:









































