Ոստիկանությունը Իտալիայում մի տան խուզարկության ժամանակ հայտնաբերել է 37 կտավ՝ 7.5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։
40 տարի առաջ գողացված գլուխգործոցների թվում են Վան Դեյկի, Ռուբենսի և Էլ Գրեկոյի կտավները։
Նկարները գողացվել էին 1971 թ. Հռոմի մեծահարուստ գործարարի տնից և վերադարձվել են նրան մի 50-ամյա կնոջ պատկանող երկու տների խուզարկության արդյունքում:
Գողացված նկարների գտնվելու վայրը ոստիկանությանը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նկարների տերը որոշել է չորս գլուխգործոցներն աճուրդով վաճառել։
Աշխատանքների լուսանկարները հրապարակվել էին աճուրդի տան կատալոգում։ Կնոջը ներկայացվել է գողացված գույք պահելու մեղադրանք։ Ըստ կնոջ բացատրության՝ ինքն ու իր ամուսինն իբր նկարները գնել էին 20 տարի առաջ:
Նկարների թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Վան Դեյկի «Ասպետի դիմանկարը», Ռուբենսի «Քրիստոսը խաչի վրա» և 17-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Նիկոլա Պուսենի «Մկրտությունը»։
Նույն ժամանակահատվածում գողացված արվեստի հինգ այլ գործեր դեռևս չեն հայտնաբերվել:











































